Հունիսի 8-ից 22-ը, Շիրակի մարզի Թորոս գյուղում NASA-ի և MIT-ի հետ համատեղ իրականացնում
է Zero Robotics երկշաբաթյա կրթական ճամբար։
NASA-ն (National Aeronautics and Space Administration կամ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) և MIT-ն (Massachusetts Institute of technology/ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան) համագործակցում են տարբեր ֆորմատներով, որոնցից մեկն է Zero Robotics ծրագիրը: Ծրագրում մասնակցելու համար հայտարարվում է մրցույթ, որին կարող են դիմել MIT-ի հետ այս կամ այն կերպ առնչություն ունեցողները:
NASA-ն (National Aeronautics and Space Administration կամ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) և MIT-ն (Massachusetts Institute of technology/ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան) համագործակցում են տարբեր ֆորմատներով, որոնցից մեկն է Zero Robotics ծրագիրը: Ծրագրում մասնակցելու համար հայտարարվում է մրցույթ, որին կարող են դիմել MIT-ի հետ այս կամ այն կերպ առնչություն ունեցողները:
Հայաստանյան YES հասարակական կազմակերպության շրջանավարտներից մեկը՝ (հայերենով՝ Երիտասարդության հզորացում
և կայունություն կազմակերպությունը)՝ Մարիամ Ավագյանը, ով այժմ սովորում է ամերիկյան
Թրինիտի համալսարանում , վերապատրաստվել է նաև MIT-ում հենց Zero
Robotics դասավանդելու համար: Օգտագործելով հենց այս
առիթը YES ՀԿ-ն օգտագործեց այս հնարավորություն ծրագիրը առաջին անգամ բերել Հայաստան։
Ամեն տարի NASA-ն կազմակերպում
է մրցույթ՝ Zero Robotics անվամբ: Մրցույթը երկու տարիքային խմբերի համար է՝ միջին
և ավագ դպրոցականների: MIT-ում ստեղծված
տիեզերանավերը, կամ տիեզերքի ռոբոտները, այժմ օգտագործվում են NASA-ի կողմից՝ գիտական հետազոտության նպատակով: Zero Robotics մրցույթում հենց
այս տիեզերառոբետներն են օգտագործվելու:
Zero Robotics-ը մենք կրճատել
ենք և անվանում ենք ZeRoRo ծրագիր. Այսպիսով, ZeRoRo-ի մասնակիցները կգրեն կոդ, որը
հաջորդ փուլ անցնելուց հետո կուղարկվի NASA՝ դեպի Միջազգային Տիեզերական Կայան (ՄՏԿ):
Այնուհետև, կոդը փորձարկվում է տիեզերառոբոտի վրա և մասնակիցները ուղիղ եթերով հետևում
են մրցույթին: Սա հնարավորություն է տալիս մասնակիցներին շփվելու աստղագետների հետ
և տեսնելու թե ինչ է կատարվում Միջազգային Տիեզերական Կայանում:
Մասնակիցների առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու համար յուրաքանչյուր
օր երեխաները կունենան հյուր խոսնակներ, ովքեր տարբեր թեմաներ կքննարկեն և կներկայացնեն: Ճամբարային օրակարգը այնպես է կազմված, որ երեխաները և կոդավուրում սովորեն, և բարձրանա իրենց
գիտելիների ընդհանուր մակարդակը, և իհարկե հետաքրքիր ժամանց անց անկացնեն:
Ծրագրի երկու
շաբաթների ընթացքում նախատեսում է ճանաչողական այց Բյուրականի աստղադիտարան, ինչպես նաև տեխնոպարկեր՝
կլինի Թումոն թե Դեբետի Smart կենտրոնը: Բացի այս ամենը մասնակիցները հնարավորույթուն
կունենան շփվելու միմյանց հետ, իրար ճանաչելու և ինչու ոչ՝ ընկերանալու:
ZeRoRo-ի շրջանակում համագործակցում
ենք նաև Վորլդ Վիժն Հայաստան ՄԲԿ կազմակերպության հետ, հետ, քանի որ կազմակերպությունը Հայաստանի 6 մարզերում ունի ռոբոտաշինության
ակումբներ և այս ծրագիրը փոխադարձ հետաքրքրություն է առաջացնում:
No comments:
Post a Comment