Tuesday 12 June 2018

Խաղերի ստեղծումը և կյանքի պլանավորումը։



Ճամբարային երորրդ օրը կրկին  հագեցած էր։
Օրվա առաջին մասում ճամբարականները GTC-ում շարունակեցին   Google blockly-ի ծրագրավորման լեզվի ուսումնասիրությունը։
Մասնակից երիտասարդները հաջողությամբ սերտում են մատուցվող նյութերը, առաջարկում նոր լուծումներ։
Մասնակիցներից Կառլենը, ով  ճամբար է եկել Ամասիա համայնքից` նշում է.
"Ճամբարի առաջին օրերին իմ համար անհավատալի էր, որ ես մասնակցում եմ մի ծրագրի, որը իրականացվում է աշխարհռչակ NASA կազմակերպության կողմից։ Ունեի  վախեր, որ կարող է իմ մոտ ոչինչ չստացվի, չկարողանամ սերտանել այն ամենը, ինչ այստեղ մեզ մատուցվում է։ Բայց հիմա կարող եմ վստահ ասել, որ պատրաստ ենք նույնիսկ հաղթելու աշխարհի ամենաուժեղագույն թիմերին և մի օր հայտնվելու NASA-ում"։





Համաձայն ճամբարային օրակարգի, օրվա երկրորդ մասը ճամբարականները ընդունեցին հյուր խոսնակներին։
Օրվա առաջին հյուր խոսնակը Նարեկ Աղեկյանն էր, ով ղեկավարում է " Noor Games" խաղային ծրագրերի ստեղծան ՏՏ կազմակերպությունը։ Հյուր խոսնակը երիտասարդների համար պատրաստել էր ներկայացում Խաղերի ստեղծման վերաբերյալ, ինչը մեծ հետաքրքրություն առաջացրեց երիտասարդների մոտ։ Նախատեսված 40 րոպե հանդիպման փոխարեն, հանդիպումը տևեց 1 ժամ 30 րոպե։)))



Քչերը գիտեն, որ հայտնի հաղորդավար Մամիկոն Սիմոնյանը, տիրապետում է նաև կարողությունների զարգացման, մոտիվացիոն դասընթացներ վարելու տեխնիկաներին։
Առաջին բացահայտողներից եղան նաև մեր երիտասարդները, ովքեր Մամիկոնին ճանաչում էին միայն  որպես  Հանրային Հեռուստաընկերության հաղորդավար։



Մամիկոնը այդ օրը հանդես եկավ որպես հյուր խոսնակ և երեխաներին ներկայացրեց Maind Maping կամ Մտքի քարտեզագրման տեխնիկանները և գործիքները։ Ի դեպ Մամիկոնը Հայաստանում այն առաջին մարդկանցից էր, ով լսելով ծրագրի մասին, առաջարկեց ծրագրի կազմակերպիչներին  հյուրընկալվել Հանրային Հեռուստաընկերություն և մարդկանց պատմել ծրագրի  մասին։




Հյուր խոսնակների հետ հանդիպումներից հետո, ճամբարականները, հնարավորություն ունեցան նաև անհատական քննարկումներ իրականացնել, խոսել իրենց հուզող հարցերից։ Ինչպես նաև առաջին հյուր խոսնակ Նարեկ Աղեկյանին խոստացան, որ  ապագայում ստեղծելու են  իրենց խաղերը և դառնալու են հայտնի խաղերի հեղինակներ։
 





Օրը ավարտվեց ավանդական խմբային լուսանկարով։




#NASA #YESNGO #MIT #WorldVisionArmenia
#ZeroRobotics #ZeroRo

No comments:

Post a Comment

Last Friday, June 22, the first ever Zero Robotics camp held in Armenia came to a close. The campers stayed up late to squeeze the enjo...