Wednesday 20 June 2018

Կրթության, Հայաստանի «ամենաներ»-ի և JAVA ծրագրավորման լեզվի մասին քննարկումներ մեր ճամբարում։


Հունիսի 16 ին ճամբարականների առօրյան առավել քան հագեցած էր։
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ակտիվորեն խմբերը իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները, մշակում ստրատեգիաներ, մրցում միմյանց հետ։ Ժամանակի սղության պատճառով, մեր երիտասարդները ինքնակամ հրաժարվել են նույնիսկ ընդմիջումներից՝ ասում են գործը ավելի կարևոր է, քան մեր ընդմիջումները։

Չնայած բոլոր պատանիների սիրելի օրերը դրանք շաբաթ և կիրակի օրերն են, սակայն ճամբարականները նույնիսկ այդ օրերին չեն հանգստանում, գրում են կոդեր և մի օրվա մեջ ընդունում և լսում չորս հյուր խոսնակների, ովքեր երիտասարդների հետ կիսվում են իրենց գիտելիքներով։
Օրվա առաջին հյուր խոսնակը Հայաստանի մանուկների հիմնադրամ կազմակերպության աշխատակից,  կրթության ոլորտի մասնագետ Սերոբ Խաչատրյանը։
Պարոն Խաչատրյանը երիտասարդների հետ քննարկեց հայաստանյան կրթական համակարգը, դրա թերությունները, առավելությունները։ Երիտասարդները ներկայացրեցին իրենց փոփոխության տեսլականները։



Հաջորդ խոսնակը Գոռ  Ալեքսանյանն էր, ով դասավանդում է Երևանի Պետական Համալսարանում։
Գոռը երիտասարդների համար պատրաստել էր գեղեցիկ պրեզենտացիա, Հայաստանի աշխարհագրական «ամենաների»-ի վերաբերյալ։ Երիտասարդները հնարավորություն ունեցան կրկին վերհիշել և սովորել Հայաստանի ամենբարձր և ցածր կետերը, ամենաերկար և ամենակարճ գետերը, ամենամեծ և ամենափոքր քաղաքներ և այլն։






Օրվա երորրդ հյուր խոսնակը ճամբարի մասնակիցների  սիրելի IT-ի ոլորտի փորձառու մասնագետ Գուրգեն Հայրապետյանն էր։ Գուրգենը երիտասարդներին ներկայացրեց JAVA script ծրագրավորման լեզվի առանձնահատկությունները։ Տեղում ցուցադրեց ծրագրի հետ պրակտիկ աշխատանքի դեմո ներկայացում։



Իսկ  նույն օրվա չորորրդ և վերջին հյուր խոսնակը բժշկուհի Անի Ավագյանն էր։ Անին երիտասարդներին սովորեցրեց առաջին բուժօգնության կանոնները, արագ արձագանքման առաջին հմտությունները և այլ անհրաժետ հմտություններ, որոնք երիտասարդները կկարողանան կիրառել իրենց ողջ կյանքի ընթացքում։





No comments:

Post a Comment

Last Friday, June 22, the first ever Zero Robotics camp held in Armenia came to a close. The campers stayed up late to squeeze the enjo...