Այս օրերին մեր ճամբարականները ակտիվորեն շարունակում են պատրաստվել օգոստոս ամսին տեղի ունենալիք ZeRo Robotics միջազգային մրցաշարին։
Արդեն հայտնի են մեր մրցակից երկրների ցանկը։ Հայաստանը ներկայացնող թիմը առաջին անգամ մրցելու է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հավաքականների հետ։
Մեր երիտասարդները շարունակում են պատրաստել տասնյակ ստրատեգիաներ, որոնք կարող են լուրջ հայտ ներկայացնել մրցույթում հաղթելու համար։
Երիտասարդներին լրացուցիչ աջակցելու և մոտիվացնելու նպատակով երեկ ճամբարականներին իր այցով ուրախացրեց "ARLOOPA" հայկական հավելվածի համահեղինակ Արման Աթոյանը։
Արմանը երիտասարդներին ներկայացրեց "ARLOOPA"-ի թիմի կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրեր, որոնք արդեն իրականացվել են և իրականացվում են Հայաստանի տարածքում և դրա տարածքից դուրս։ Երիտասարդների հետ քննարկեց AR և VR ապագայի հավելվածները։ Ներկայացրեց իրենց կողմից իրականացված NASA Apps Armenia ծրագիրը, որին մասնակցել են տարբեր դպրոցական երիտասարդներ, գրանցել հաջողություններ։
Երիտասարդները հնարավորություն ունեցան անհատական զրույցներ և քննարկումներ կազմակերպել, լսել իրենց հուզող հարցերի պատասխանները։
Չնայած նախապես մշակված ճամբարային օրակարգի, երիտասարդները հրաժարվում են իրենց ազատ ժամանակը օգտագործել ազատ խաղերի, հանգստի վրա և հաճախ խմբային քննարկումները, գործնական պարապմունքները շարունակում են մինչև ուշ գիշեր։
#NASA #YESNGO #MIT #WorldVisionArmenia
#ZeroRobotics #ZeroRo
No comments:
Post a Comment