Monday 11 June 2018

Ճամբարային երկրորդ օր։







NASA-ի (National Aeronautics and Space Administration կամ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) և MIT-ի (Massachusetts Institute of technology/ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան) ի հետ համատեղ իրականացվող երկշաբաթյա կրթական "ZeRoRo" ճամբարի երկրորդ օրը  ճամբարականները սկսեցին Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնից (GTC)







Օրվա առաջին մասում ճամբարականները ծանոթացան NASA-ի կողմից իրականացվող ծրագրերին, ISS-ի (Միջազգային տիեզերական կայան) գործունեությանը, GPS համակարգին։ 
MIT-ի կողմից որակավորված դասընթացավար Մարիամ Ավագյանի կողմից  ներկայացվել է մրցույթի կանոնները, ծրագրային պահանջները և ապահովումները։ Ներկայացվել է Google Blockly ծրագիրը, որով երիտասարդները պետք է պատրաստեն իրենց ծրագրային  լուծումները NASA-ի  տիեզերանավերի համար։ 



Դասընթացի ընթացքում երիտասարդներին այցելեց նաև Տրանսպորտի և կապի նախկին փոխնախարար Ամալյա Եղոյանը։ Երիտասարդներից հետաքրքրվեց ծրագրի վերաբերյալ, խոստացավ կրկին այցելել, հանդես գալ բանախոսությամբ, ինչպես նաև մասնակցել ավարտական ներկայացումներին։




Օրվա երկրորդ մասում ճամբարում երիտասարդները հյուրաընկալեցին  հյուր խոսնակին։
Առաջին հյուր խոսնակը հայտնի կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանն էր։ Դիանայի հետ երիտասարդները քննարկեցին լավ և վատ ֆիլմերը, ֆիլմերի տեսակները։ Անմասն չմնաց նաև հայկական կինոշուկայում տիրող իրավիճակները։ Հյուր խոսնակի հետ հանդիպումը ավարտվեց ավանդական խմբային լուսանկարով։



Իսկ երեկոյան, նրանք ճամբարում դիտեցին "The Martian" գեղարվեստական ֆիլմը, որից  հետո կազմակերպվեց ֆիլմի քննարկում։



Մեր երիտասարդներն ակտիվորեն պատրաստվում են մասնակցելու և հաղթելու NASA-ի կողմից կազմակերպվող Zero Robotics ամենամյա մրցույթը։
Ուզում ենք հիշեցնել, որ այս ծրագիրը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ, ի շնորհիվ MIT-ի կողմից որակավորված դասընթացավար Մարիամ Մարգարյանի և YES Հասարակական կազմակերպության ջանքերի։
#NASA #YESNGO #MIT #WorldVisionArmenia
#ZeroRobotics #ZeroRo



No comments:

Post a Comment

Last Friday, June 22, the first ever Zero Robotics camp held in Armenia came to a close. The campers stayed up late to squeeze the enjo...